#աննկարագրելիէմոցիաներ ենք բերել ձեզ 🤍
Շնորհակալություն յուրաքանչյուրիդ,որ կաք մեր կյանքում 💫
Ես այն երջանիկն եմ, ում կյանքը զարդարում է Նազենի Հովհաննիսյան ընկերը ,քույրը, հարազատ հոգին... ) ❤️
Քո ծնունդը անչափ կարևոր է իմ ու իմ ընտանիքի համար:Օրհնված ենք մենք,որ ունենք Քեզ....Ահավոր սիրում եմ...) Շնորհավոր 🌹 #happybirthday #oneandonly #friend @nazenihovhannisyan
/channel/nazenhovhannisyan
Այսօր Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերի հիշատակության օրն է
Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ:
Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»:
Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն:
Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որը պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում:
Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին:
Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:
Մարդիկ ջան, կարևոր է‼️
Hayk Mkrtchyanը շատ տեղին գրառում է արել, բավական է, պարտակաություններ կան, որ պետք է պետությունն անի, թողեք, որ անեն,մի մասնակցեք դրամահավաքներին, իրերի հավաքագրմանը, մարզպետարանները պետք է աշխատեն՝ մեր տված հարկերն էլ ՏԵՂ ՀԱՍՆԵՆ 👇🏻
❗️❗️❗️ Ուշադրություն❗️❗️❗️
Ի՞նչ պետք է անեն համայնքային սոցիալական ծառայությունները հեղեղների (վարարումների) դեպքում
1. Հեղեղների (վարարումների) ընթացքում՝
✅Կազմակերպել խմելու Ջրի և սննդամթերքի մատակարարում այն մարդկանց համար, ովքեր մնացել են հեղեղի գոտում մինչ նրանց տարհանումը
✅Առողջության պահպանման առաջնային օղակի հետ փոխհամաձայնեցված հավաքել այն դեղորայքի և աջակցող միջոցների պաշարը, որ կարող է անհրաժեշտ լինել սուր կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող տվյալ համայնքում բնակվող անձանց համար
✅տարեց, հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց վիճակի ստուգում, ովքեր չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել, տարհանվել, մնացել են տանը հեղեղի ողջ ընթացքում
✅մարդկանց տարհանման օգնություն, եթե ԱԻՆ աշխատակիցները բավարար չեն
✅ հեղեղից տուժած մարդկանց ժամանակավոր տեղավորման կազմակերպում
✅ հեղեղներին արձագանքելու միջոցների մասին նյութերի ստեղծում և տարածում, որը ներառում է հեղեղի դեպքում առաջնահերթ գործողությունների նկարագրությունը
✅ փրկարարական անձնակազմի հետ արագ խորհրդակցում ՝ ինքնուրույն տարհանվելու դժվարություններ ունեցող անձանց օգնության կարգի ու նրանց տարհանման մեթոդների մասին
✅ժամանակավոր բնակության և սննդի կետերի կազմակերպում
✅դեղորայքի, սննդի, ջրի, տեխնիկական սարքավորումների պաշարի ստուգում, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակի ընթացքում
✅ տարհանված բնակչության տեղափոխման օգնություն տրանսպորտային միջոցներով, եթե տեղափոխվող ցանկանում է տեղավորվել այլ համայնքում իր բարեկամի/ ընկերոջ տանը
1. Հեղեղների (վարարումների) ավարտից հետո՝
✅Տուժած մարդկանց որոշում/ցուցակագրում, որոնք կարիք ունեն օգնության
✅տուժած մարդկանց տեղափոխում ավերված շենքերից տարհանումից հետո
✅կամավորների հավաքագրում տուժածներին հայտնաբերելու, սննդամթերք և ջուր տեղափոխելու, դեղորայք հասցնելու համար
✅նյութական օգնության հավաքում բնակարան կորցրած մարդկանց համար՝ ժամանակավոր կացարանի կամ ճգնաժամային բնակարան վարձելու դրանցում բնակվելու համար
✅կամավորական կետերի ստեղծում, որտեղ կարող են դիմել մարդիկ, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել բնական աղետի պատճառով
✅կորած մարդկանց որոնման օգնություն
✅հարազատների որոնման օգնություն այն մարդկանց համար, ովքեր հայտնաբերվել են հեղեղից հետո
✅ հոգեբանական թեժ գծեր մասին տեղեկատվության տրամադրում բնակչությանը
Սոցիալական ծառայողը պետք է ստուգի յուրաքանչյուր տուժածին, եթե վերջինս տեսնում է սոցիալական ծառայողի անհրաժեշտություն. սոցիալական ծառայողը պարզում է , արդյոք բնակարանը ամբողջական է, անհրաժեշտ են սննդամթերք:
🛑Հ. Գ. Իհարկե կանեին մեր համայնքային սոցիալական աշխատողները/ ծառայությունները, եթե մենք ունենայինք նրանց Հայատանում ընդհանրապես.
Պայքարի սիրելի ընկերներ,
Ինչպես տեսնում եք՝ մեր տելեգրամյան ալիքը հարձակման տակ է։ Մեկ ժամում ալիքին են միացել մի քանի հազար կեղծ օգտահաշիվներ։ Մարդիկ երևի կարծում են, որ այդկերպ կարող են վնասել մեր գործունեությանը։ Իրենց գործն է, թող զբաղվեն։
Իսկ մենք հորդորում ենք խաբկանքներին չտրվել ու շարունակել հետևել մեր պաշտոնական ալիքներին.
✅ Սրբազան պայքար
✅ Ազգային ճակատ
✅ Տավուշը հանուն հայրենիքի
✅ #LiveAra
Ինչպես հիշում եք՝ այս ալիքները Շարժման կարևոր գործիքներն են։ Ճշմարտությունը պետք է հաղթի ստին օդում, ջրում, ցամաքում… դե իհարկե նաև տեղեկատվական դաշտում։
❤️ Բարև բոլորիդ, հազվադեպ եմ նման պոստեր դնում։ Лилит. Н. -ին անձամբ եմ ճանաչում։ Խնդրում եմ բոլորիդ, ով կարող է օգնել, միջոց ուղարկել հետևյալ կոորդինատներով - 4083060013405564
քարտի համար
Axasi Hunanyan, Ameria bank
Շատ շնորհակալ եմ։
@MshoAxjik
Մի քանի վայրկյան տրամադրություն ենք Ձեզ բերել
❤️❤️❤️
Իմ և @relax__project -ի համատեղ ելույթը @ava.evn -ում📍❣️)
Շատ սիրուն հյուրեր,հաճելի միջավայր, թօօյն տրամադրություն, վերևում «պարող» սպիտակ թաշկինակներ... 🤍 մի խոսքով ՝ ընտիր էր 😉
Մարտի 22-ին AVA-ում հիանալի երեկո է սպասվում Սոֆի Մխեյանի և Relax Project-ի մասնակցությամբ 🤩
Մեկնարկը՝ 20։00 🎙
Ամրագրելու համար զանգահարել 📞 +374 41 333 444
📍 Ամիրյան 4/3
@sofimkheyan Sofi Mkheyan @relax_project
---
On March 22, a great evening awaits at AVA with Sofi Mkheyan and Relax Project 🤩
Start: 20:00 🎙
For reservation 📞 +374 41 333 444
📍 Amiryan 4/3
#avarestaurant #restaurant #evening #livemusic #SofiMkheyan #Relax_Project
🎬 Այսօր՝ 21:00-ին, նոր երգի և տեսահոլովակի պրեմիերա իմ՝ #YouTube պաշտոնական ալիքում:
#SofiMkheyan ❤️«Աշխարհից աշխարհ»❤️
Սիրով կսպասեմ Ձեր մեկնաբանություններին… 💋
https://youtu.be/JOhFqdEgENw?si=y1QwM7K8Lt6nVXBh
𝐏𝐚𝐫𝐤 𝐁𝐫𝐢𝐝𝐠𝐞 Open Air-ի բացօթյա, ջրային համերգները շարունակվում են 💦
Հուլիսի 26-ին հյուրընկալում ենք ամենավառ երգչուհի Սոֆի Մխեյանին՝ Relax Project-ի հետ ։✨
Ֆանտաստիկ էներգիայով համերգ ՝ անմիջապես ջրի մեջ։ Պարելու ենք, թրջվենք ու ստեղծենք ևս մեկ վառ հիշողություն այս ամառ։
Ամրագրման և մանրամասների համար՝
📞094380606
📍Լենինգրադյան 1/6 #ParkBridge
Այսօրվա ամոթալի դեպքերին ականատես լինելուց հետո չեմ կարողանում ուշքի գալ ու կենտրոնանալ անելիքներիս վրա: Նման սրբապղծությունը պետական ծառայողների կողմից աներևակայելի մի բան էր: Խոսքերն այլևս անիմաստ են, լրջորեն գործելու ժամանակն է:
Երազեք մարդուց պատժվել, Աստծո դատաստանն ավելի խիստ է լինելու:
⚡️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ հայրենակիցներ,
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն (Սրբազան պայքար) աջակցելու համար գործատուի կողմից (պետական կամ ոչ պետական համակարգում) Ձեր հանդեպ իրականացված որևէ ոչ իրավաչափ գործողության դեպքում՝ ներառյալ աշխատանքից ազատումը կամ աշխատանքից ազատման սպառնալիքը, կարող եք դիմել «ԹԵԺ ԳԻԾ» նշված տարբերակներից որևէ մեկով՝ հեռ.՝ 096 492984, էլ. հասցե՝ payqarsrbazan@gmail.com
«Թեժ գիծը» հավաքագրում է տեղեկատվությունը՝ Ձեր խնդրի անհատական քննարկման և աշխատանքի վերականգնման ապահովմանն աջակցելու նպատակով:
Տեղեկատվության հանրայնացումը կարող է տեղի ունենալ միայն Ձեր ցանկությամբ կամ համաձայնությամբ:
«Թեժ գիծը» գործում է ամեն օր 9:00-22:00:
@armnationalfront
Այսօր՝ մայիսի 7- ին, իմ յութուբյան ալիքով դիտեք Տավուշի թեմի առաջնորդ՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ զրույցը...
Լինքը բիոյում և սթորիներում:
Բագրատ Սրբազանի հուզիչ կոչը
«Մեզ կարող են մեղադրել ռուսական ծառայության մեջ, կարող են մեղադրել ամերիկյան ծառայության մեջ, կարող են մեղադրել եվրոպական ծառայության մեջ, ամեն ինչի մեջ։ Մենք Աստծո ծառայության և հայրենիքի ծառայության մեջ ենք, մեր կենսագրության տեր կանգնելու մեջ ենք։ Եթե դուք չունեք կենսագրություն, չեմ ցավում ձեզ համար, իրապես, չեմ ցավում ձեզ համար, բայց ցանկանում եմ գնահատեք, վերագնահատեք և տեսնեք։
Այսպես միակողմանի ճնշումներով, զիջումներով, ստորացումներով չի կարող մեր կյանքը շարունակվել։ Սա բոլորիս պատիվն է, բոլորիս անունն է և բոլորիս հայրենիքն է, և չգա այն օրը հասնի, որ մենք աչքներս փակելուց նզովված գնանք այս աշխարհից և ոչ թե օրհնված»։
«Սա մեր տունն է, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է»․ Բագրատ Սրբազան
Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքից․
«Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է։
«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։
Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այն կողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել։
Սա իմ տունն է, սա մեր տունն է․ այստեղ է կառուցված մեր տունը (Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի – խմբ․) 7-րդ դարից ի վեր»։
Օրեր առաջ հրաշալի երեկո անցկացրինք @avra.yvn -ում 🤍 Գեղեցիկ միջավայր,սիրուն հյուրեր,համեղ խոհանոց,ջերմ ու հաճելի մթնոլորտ🍾🥂👍 Շնորհակալություն 😉
Վստահ եմ կրկին կհանդիպենք )