Կհանդիպենք մարտի 22-ին @ava.evn - ում 📌 Ես ու ընկերներս՝ @relax__project -ը կապահովենք ձեր ուրախ ուրբաթը) Շտապեք ամրագրել ձեր տեղը ՝ Ավայում 😍 Հեռախոսահամար 041.333.444 📱
Читать полностью…Երգում են մեր երեկոյին ներկա գժժժական հյուրերն ու հանդիսատեսը ❤️❤️❤️ #գնագալիսեմ #RelaxProject #SofiMkheyan
Читать полностью…✨✨Վառ ու գունագեղ երեկո Հին Անի մյուզիք հոլլում
Մարտի 2-ին Հին Անի մյուզիք հոլլում ելույթ կունանա Սոֆի Մխեյանը Relax Project-ի հետ միասին
Տոմսերի արժեքը՝ 6000, 7000 և 8000 դրամ
🎟️
📞Ամրագրումների համար զանգահարեք կամ գրեք մեզ:
📲 +374 43 00 48 83
📍Սայաթ-Նովա 19(Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ)
‼️Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսի վերադարձ չի’ իրականացվում
#singer #musician #livemusic #hinanimusichal
՜՜՜իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում սկսած իրենից:
Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի աստծո ընտրյալ ժողովուրդը, կույր ազգասիրական տենչով բռնված չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով...
Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է` սոցիալիստ է․․․
Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ի՛նչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:
Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում,ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ ո՜րքան գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտեք՞,― մի հարյուր ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՜ս―էդ ծախսը ուղղակի չի հասկանում...
Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։
Մեծն ՀՈվհաննես Թումանյանի ծննդյան օրը, ու առհասարակ ՄԻՇՏ՝ պետք է կարդալ նրա հոդվածները, որոնք ապտակ են, հա՜, բայց սթափեցնող ու ճշմարտությամբ՝ բուժող !!!!!
#nazenihovhannisyan
Մաքուր մուտք 😂, հին,նոր ,պարային ռիթմեր, հաճելի միջավայր ) Հադիպում ենք շաբաթ օրը՝ Փետրվարի 3-ին) @coma_club_armenia -ում 🖤 Ես ու @relax__project -ը համատեղ «շաբաթօրյակ ենք» կազմակերպել🍾🥂💣💥 մաքրելու ենք վատ մտքերն ու #COMA-ն լցնենք ձեր ու մեր բարձր տրամադրությամբ) Շտապեք ամրագրել ձեր տեղերը 🙋🏼♀️ Գրեք @coma_club_armenia -յի էջին կամ զանգահարեք ☎️ 044 300 700
Читать полностью…Վառ գույներ ու լավ տրամադրություն եմ ձեզ բերել🩷) 2024-ը սկսեցի հյուրընկալ @bestwesternparadise -ում, ջերմ ու տաք միջավայր, վստահ եմ այս տարի շատ գեղեցիկ հանդիպումներ ենք ունենալու հենց այստեղ, Էմոցիոնալ ու յուրահատուկ լուսանկարները՝ @sirius_production__ -ի ) դիմեք չեք փոշմանի 📹😉📸
ինձ հետ բեմում էր տաղանդավոր երաժիշտ՝ @erik_sargsyan_1996 -ը : Փոքրիկ իմ Արփին,💛 սիրում է ինձ(ես էլ իրան ու շաա՜տ @gohargumashyan ) նա բաց չի թողնում իմ որևէ համերգ))))) Շնորհակալություն յուրաքանչյուրին,անսահման ջերմության համար ) հագուստս ՝սիրելի @kiveranaynomisofficial -ի )
Մնացեք ինձ հետ 🙋🏼♀️ Առջևում շատ անակնկալներ կան 💓
Ամեն տարի Ճրագալույցի Սուրբ Պատարագին ազգովի այցելում ենք եկեղեցի՝ մասնակիցը լինելու Քրիստոսի Ծնունդի ավետմանը։ Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Խորհրդանշական այս օրը եկեղեցում գտնվող հավատացյալները իրենց տներ են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ։
Ի՞նչ է խորհրդանշում այդ լույսը
Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետև երևում էր նաև ցերեկով, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը: Հետևաբար, ճրագը տուն տանելով, նաև աստվածային օրհնությունն ենք տանում մեր տներ։
Հունվարի 5-ի երեկոյան կատարվող ժամերգության ընթացքում, հավատացյալները հնարավորություն են ունենում լսելու՝ ատյանում ընթերցվող Տիրոջ գալուստը վկայող մարգարեություններ: Երեկոյան կատարվող այս ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Եվ հինը խառնելով նորի հետ՝ տոնախմբում ենք գալիք օրվա հիշատակը:
Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստության։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանի խոսքով. «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման: Եվ ինչպես թագավորի գալստյան ավետիսը լսելով՝ նրան սիրողներն ուրախանում ու պատրաստություն են տեսնում կամ ջահերով ընդառաջ գնում նրան, նույնպես էլ մենք»:
Թող որ այս տարի, ամենքս Քրիստոսի ծնունդով մաքրագործվենք և Նրա լույսով առաջնորդվենք։ Դուրս բերենք մեր հոգիները խավարից և ճանապարհ բացենք միայն լուսավոր ապագայի համար։ Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կատարվում են նաև Սուրբ Ծննդյան տնօրհնեքներ․ փորձենք նաև այսկերպ աստվածային առատ օրհնությամբ լցնել մեր տան յուրաքանչյուր անկյունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոս Ամենայն Հայոց կաթողիկոսի Ամանորի ուղերձը.
✝Այնպես անենք, որ արցախցիների մեջ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը։
Արո ջաաա՜ն ,ընկեր ջաաա՜ն հոգիդ թող լույսերի մեջ մնա 🙏🏻🙏🏻🙏🏻
https://vt.tiktok.com/ZSNbHonbH
«Հայ Մայրեր» հասարակական բարեգործական կազմակերպության բարեգործական ընթրիք երեկոյից մի քանի ջերմ ու տաք լուսանկարներ Ձեզ) Հզոր ու սիրունագույն Ընկերներս ) Narine Manukyan Nazeni Hovhannisyan Օրհնվեք 🙏🏻
Սեր ու ժպիտ տարածեք և բարի գործեր շատ արեք)
Աստված Պահապան թող լինի բոլորիս 🙏🏻 /channel/narinehaymayrer
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։
Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որևէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտություն են։
Ավելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքվից Երևան ուղարկված «խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի պաշտոնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելու ժամկետները, այլևս Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մարտի 3
Օրվա խորհուրդ
«Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի, 8 որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։ 9 Ձեզնից ո՞վ է այն մարդը, ումից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, 10 կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ 11 Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան» (Մատթ. 7.7)
Փետրվարի 14-ին շատ հուզառատ երեկո ստացվեց❤️ Շնորհակալ եմ բոլոր ներկաներին՝ սիրո ու ջերմության համար) 😘
Կողքիս էր՝ երաժիշտ,ընկեր @ananyan.karen -ը)🎵🎶
Վայրը՝ @room.loft 📍
Video by @ireelthis 📸💥
#thanks - @su_mara_ 🖤
Իմ կատարումներից հետո երեկոն շարունակեց գեղեցկուհի @ranyshavoyan -ը ❤️
Հ.Գ. ուզում եմ ասել, որ Մեր նմանատիպ հանդիպումները կլինեն ավելի հաճախ ) խոստանում եմ 🙋🏼♀️
Coma -յում ունեցանք խելահեղ երեկո։ 💣⭐️❤️ (նայիր հոլովակը) 👇
Շքեղ լուսաձայնային սրահ, աննկարագրելի ջերմ հանդիսատես ու ֆանտաստիկ mix-եր իմ և Relax project-ի մատուցմամբ։ (նայիր հոլովակը) 👇
Փնտրեք մեզ
-Հայաստանի լավագույն երաժշտական ակումբներում 😉
-Ձեր կորպորատիվ երեկոներին կամ տոնական միջոցառումներին 💥
……………………
Դե ինչ այսուհետ Իմ ու
Relax Project-ի հետ միասին ,խելահեղ ռիթմերի ու էմոցիաների պակաս հաստատ չեք ունենա: 💥💥💥💥 video by @dawtyaannn 😘📸
( նայիր հոլովակը ու թող քո ❤️-ի #emoji-ն ) 👇👇👇👇
📸 Look at this post on Facebook https://www.facebook.com/share/v/745TsR6weMDST1HN/?mibextid=WC7FNe
Читать полностью…⛪️Ես իմ կյանքը համարում եմ խորտակված, քանի դեռ իմ հայրենիքը վերադարձված չէ, ի՞նչ սպասելիք կարող եմ ունենալ 2024-ից
Աստված միշտ էլ սիրել է և սիրում է հայ ժողովրդին, հայ ազգին ու նաև ամբողջ մարդկությանը։ Եւ էսքան, որ մնացել ենք և էսքան էլ, որ կանք, Աստծո շնորհիվ է, և Աստծո ներկայությունը վայելող, Աստծո ներկայությունը ժողովրդին փոխանցող հայ առաքելական եկեղեցու շնորհիվ է։ Ոչ մի իշխանություն թող չկարծի, թե Հայաստանի Հանրապետությունը իրենց շնորհիվ է։ Այս Հայաստանի Հանրապետությունը կայացել և գոյություն է ունեցել ու կյանքի է կոչվել հայ եկեղեցու շնորհիվ։
Մանրամասներ➡️
https://mediahub.am/post/36cf62e45f984bbb
Սպասում ենք ձեզ @bestwesternparadise -ում ❤️,
միասին դիմավորենք 2😉24-ը)
@hakob_armen_ @dj_vakcina
Մեր երեկվա բարեգործական գալլա ընթրիքը
Kamoblog կայքի ադրադարձը
https://kamoblog.tv/blog/post/haymayrer23